ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՀՀԿ-ն ԸՕ հարցում կարող է զիջել

ՀՀԿ-ն ԸՕ հարցում կարող է զիջել
15.06.2018 | 00:36

Նախանշվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շուտով իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կսկսեն աշխատել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա:


«Իրատեսին» հայտնի դարձավ, որ վարկանիշային՝ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգից հանրապետականները պատրաստ են հրաժարվելու:
«Հավանական է, որ վարկանիշայինից հրաժարվելուն խիստ չարտահայտվենք ու համաձայնենք դրանից ընդհանրապես հրաժարվելու՝ ներկա իշխանությունների ու քաղհասարակության պահանջի հետ: Խորհրդակցությունների արդյունքում կլինի վերջնական որոշում, բայց միտված ենք զիջելու այդ հարցում»,- ասաց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը: Նկատենք, սակայն, որ հայ օրենսդիրներին վարկանիշային ընտրակարգից հրաժարվելու «խորհուրդ» չէր տվել նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը՝ հաշվի առնելով խորհրդարանում մարզերից նույնպես պատգամավորներ ունենալու հանգամանքը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ